Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:51

Հարցազրույց. Արդյո՞ք թուրքական ապրանքի ներկրման արգելքն ինչ-որ կերպ չի շրջանցվի. տնտեսագետ

Թուրքիայից Հայաստան ապրանքի ներկրման արգելքը հաշված օրեր անց կմտնի ուժի մեջ: Ի՞նչ հարց է այսպիսով լուծում Հայաստանը, ի՞նչ ազդեցություն կունենա այդ արգելքը Թուրքիայի տնտեսության վրա և, ի վերջո, ինպե՞ս կլուծվի Հայաստանում ապրանքի դեֆիցիտի հարցը: Այս մասին Armenia Today-ը զրուցեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ:

«Ինչպե՞ս է իրականացվելու ապրանքի ներկրման արգելքը Հայաստան, արդյո՞ք թուրքական արտադրողները կամ մեր վերավաճառողները ինչ-որ կերպ չեն շրջանցելու օրենքը, ասենք՝ ապրանքի մակնշումը փոխելով ՀՀ ներկրելով:

Ինչքա՞ն պաշարներ են պատրաստելու ներկրողները… գուցե կես տարվա պաշար պատրաստեն… Եվ չեղարկվելո՞ւ է արդյոք այդ արգելքը 6 ամսից, թե՞ ոչ: Այսօրվա իշխանության մտադրությունն այն է, որ արգելքը չեղարկվի՛»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով.

«Մենք չենք կարող ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության վրա, եթե նույնիսկ չենք ուզում դա անել: Եթե լիարժեք արգելք կիրառվեր, ապա որոշ ազդեցություն կլիներ իհարկե, թեև այդ ազդեցությունը համեստ կլիներ»:

Տնտեսագետն ասաց՝ Թուրքիայի ներկայիս անկայուն տնտեսական վիճակի վրա ազդելն ավելի հեշտ է, քանի որ անգամ ամենափոքր ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ նրա վրա: Գործոնն, այսպիսով, աշխատո՛ղ գործոն է: Չպետք է համարել, որ դա բոլորովին արդյունավետ չէ:

Ինչպես հասկացանք տնտեսագետի հետ զրույցից՝ հայ ներկրողները մինչև հունվարի մեկն արդեն բավարար, հնարավոր է՝ 6 ամսվա պաշար կկուտակեն՝ այսպիով նպաստելով, ոչ թե խանգարելով Թուրքիայի տնտեսական զարգացմանը: Մնացյալ հարցերը բաց են մնում, քանի որ իրավիճակը լիարժեք գնահատել անհնար է՝ տեղեկատվության բացակայությամբ կամ դրանց ուշացած լինելով պայմանավորված: Մնում  է հուսալ, որ հարցն ուղղակի թղթին գրված չի մնա, հետևողականորեն կպահպանվի ու կլինի երկարատև:

Հիշեցնենք, որ թուրքական ծագման ապրանքի Հայաստան ներկրման արգելքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից՝ ՀՀ կառավարության որոշմամբ:

Թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը Կառավարությունը հիմնավորել է պատերազմում Ադրբեջանին Թուրիքայի աջակցությամբ։

Արաքսյա Սնխչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+