Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:48

Պաշտպանության բանակը հրապարակել է հայ մարտիկների հերոսությունների հերթական շարքը

Պաշտպանության բանակը հրապարակել է մեր տղաների հերոսությունները։ Ճանաչենք մեր հերոսներին։

Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում աչքի են ընկել

  • կրտսեր սերժանտ Արման Դավիթի Հարությունյանը,
  • սերժանտ Նարեկ Թևանի Դավթյանը,
  • շարքային Արեգ Արարատի Սողոմոնյանը,
  • շարքային-պայմանագրային Արթուր Գերասիմի Հակոբյանը,
  • շարքային Աղասի Եղիշեի Աղասյանը:

Կապիտան Հայկ Սամվելի Ասրյանը հմտորեն ղեկավարել է գումարտակի անձնակազմի գործողությունները, բարձր մակարդակով կատարել առաջադրված մարտական խնդիրներն ու կորուստներ պատճառել հակառակորդին:

Սանհրահանգիչ կրտսեր սերժանտ Սամվել Անդրանիկի Հովակիմյանը ցուցաբերել է անձնական խիզախություն, ակտիվ հրետակոծության պայմաններում տարհանել վաշտի բոլոր վիրավոր զինծառայողներին, ցուցաբերել վերջիններիս անհրաժեշտ բուժօգնություն:

Շարքային Սերգեյ Էդվարդի Մելքոնյանը ակտիվ մարտ է վարել թշնամական ուժերի դեմ, կասեցրել նրանց առաջխաղացումը, պատճառել կենդանի ուժի կորուստներ:

Լեյտենանտ Ռաֆիկ Հակոբի Ամիրջանյանը ցուցաբերել է անձնական արիություն, ոչնչացրել մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ:

Շարքային Կարեն Գրիգորիի Մարտիրոսյանը խոցել է թշնամու բազմաթիվ զինծառայողների, աչքի ընկել արդյունավետ գործողություններով, բարդ իրավիճակում մարտի դաշտից տարհանել չորս վիրավոր համածառայակիցների:

Մայոր Սարգիս Վալերիկի Սարգսյանը, իր հետ վերցնելով 10 զինծառայողների, գնացել ու հետ է գրավել հրամանատարական դիտակետը՝ հակառակորդին պատճառելով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Մարտական մեկ այլ դրվագում մայոր Սարգսյանը արիաբար մասնակցել է կարևոր բարձունքներից մեկի պաշտպանությանը, ոչնչացրել մեծ քանակությամբ կենդանի ուժ և կասեցրել թշնամու 100 հոգանոց խմբի գրոհները:

Փառք մեր հերոսներին:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: 

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: 

Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+