Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:34

ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպման առանցքային թեման նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական ընթացքն է

ՌԴ և ՀՀ արտգործնախարարների բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍՏՀԿ-ում և այլ միջազգային հարթակներում դիրքորոշումների համաձայնեցման հարցերի լայն շրջանակը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Տեղի կունենա կարծիքների բովանդակային փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ: Կքննարկվի Ռուսաստանի արտգործնախարարության և Հայաստանի արտգործնախարարության 2020-2021 թվականների խորհրդատվությունների ծրագրի իրականացումը:

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը կլինի Ադրբեջանի  Նախագահի, ՀՀ Վարչապետի և ՌԴ Նախագահի միջև այս տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական կատարման  քննարկումը:

Հումանիտար օգնության, ենթակառուցվածքների վերականգնման, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերը  կքննարկվի,  այս տարվա նոյեմբերի 21-ին Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության Երեւան և Բաքու կատարած այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:

Կողմերը կանդրադառնան  Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինի այս տարվա նոյեմբերի 13-ի հրամանագրի համաձայն ձևավորված Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքներին, որում  ներգրավված են Ռուսաստանի դաշնային նախարարություններ, գերատեսչություններ և գործակալություններ:

«Այցը կդառնա ռուս-հայկական հարուստ քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, որը կենտրոնացած է մեր երկրների սերտ համագործակցության հետագա զարգացմանը ՝ քաղաքական, առևտրային, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, այդ թվում՝հաշվի առնելով ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում ծագած նոր իրողությունները:

Շարունակվում են նաև միջգերատեսչական ակտիվ շփումները, ինչը փոխշահավետ հնարավորություն է տալիս լուծելու համագործակցության հրատապ խնդիրները: Իրականացվում է միջխորհրդարանական համագործակցություն»,-մասնավորապես ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+