Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:40

Հանրահավաքից առաջ Գագիկ Ծառուկյանին կրկին ԱԱԾ են կանչել

Վաղը կայանալիք համապետական հանրահավաքից առաջ «Բարագավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու նպատակով կանչել են ԱԱԾ։  Այս մասին Facebook-ի էջում գրել է Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։ Ըստ պաշտպանի՝ սա քաղաքական հետապնդումների և իրականությունից կտրված լինելու ևս մեկ փաստ է․

«Դեկտեմբերի  5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից ընդամենը 30 րոպե առաջ, ոչ աշխատանքային օրով Գագիկ Ծառուկյանին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հրավիրելն, իմ համոզմամբ, ունի ընդամենը մեկ նպատակ․ զրկել վերջինիս Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու և հայ ժողովրդին իր խոսքն ուղղելու հնարավորությունից: Գագիկ Ծառուկյանը և իր պաշտպանական թիմը բազմիցս նշել են, որ վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցող գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորումներ են, ինչի ցայտուն և վառ դրսևորումներից մեկն էլ հերթական ծանուցագիրն է»,- հայտարարել է նա։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գագիկ Ծառուկյանին հանրահավաքից առաջ ԱԱԾ են հրավիրում։

Հիշեցնենք, որ Եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ է անցկացնում։ Եվ տեղի ունեցող բոլոր հանրահավքներից առաջ Ծառուկյանին ԱԱԾ են հրավիրում։

Հավելենք, որ ընդդիմությունը ժամանակավոր կառավարություն ստեղծելու պահանջ է ներկայացրել՝ վարչապետի պաշտոնում առաջադրելով Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+