Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:01

Եթե մենք թաքցնենք իրականությունը, կստացվի, որ մե՛նք ենք ստում․ Աշոտ Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար  Աշոտ Մինասյանն ուրբաթ օրվա իր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց․

«Պատերազմը սկսվեց նաև նրա համար, որ մեր պետության, այսպես կոչված, ղեկավարը՝ չկայացած գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները»։

Մինասյանի կարծիքով՝ երբ հրամանատարական կետերից հանում են վաստակ ունեցող հրամանատարներին, նրանց հեռացնում են պաշտոններից, ամբողջ գեներալիտետը, որը կռել է երկու հաղթանակ երկու պատերազմների ընթացքում, և ասպարեզ են բերում մարդկանց, որոնք ունակ չեն պատերազմ վարելու կամ չգիտեն ինչ է պատերազմը, բնականաբար, պետք է պարտություն կրեինք։

«Երբ Գերագույն գլխավոր հրամանատարը բանակն այլասերողին (Սահմանապահ զորքերի հրամանատար) նշանակում է բարձր պաշտոնի և վստահում ամբողջ սահմանային պաշտպանությունը, բնական է, որ պետք է պարտություն կրեինք»,- ասաց Աշոտ Մինասյանը և հավելեց, որ «Հաղթել ենք, հաղթում ենք, պիտի հաղթենք» պոռոտախոսությունը սկսեց մեզ «ուտել», որովհետև դա բխում էր իշխանության քարոզից։ Փախչող զորքի հրամանատարին տվել են հերոսի կոչում։ Մարդկանց հերոսի կոչում շնորհելով՝ ուզում էին ինչ-որ բան ցույց տալ․․․Սա պայմանավորված պարտության տանելու վիճակ էր։ Սա պետության ներսում կոչվում է դավաճանություն։

«Այն ամենն ինչ կատարվում է իմ հանդեպ՝ զենք-զինամթերք, սպանության կասկածանք և այլն, նրա համար է, որ ես իրազեկ եմ ամբողջ պատմությանը»,- համոզված է Մինասյանը։

Պարտության պատճառներից մեկն, ըստ Մինասյանի, այն է, որ կամավորները անտերության են մատնվել, նրանց տիրություն չեն արել։

«Ցավոք սրտի, մեր գեներալներին պատերազմի ժամանակ մեկուսացրեցին։ Ես բոլորի հետ հանդիպել եմ, զրույցներ եմ ունեցել․ մեզ ասպարեզ չի տրվել։ Սակայն, հաշվի առնելով ռազմական դրությունը՝ լռել ենք։ Հիմա եկել է ժամանակը, որ բոլոր իմ գեներալ ընկերները գան ու խոսեն, ինչպես Մովսես Հակոբյանն արեց։ Որովհետև, եթե մենք թաքցնենք իրականությունը, կստացվի, որ մե՛նք ենք ստում»։

Մովսիսյանը կարծում է, որ պարտվածի տրամաբանությունը ի սկզբանե ներարկվել է մեր ժողովրդի, զինվորականների մեջ․

«Երբ զորքը դեռ Ջաբրայիլում էր, Փաշինյանը հորդորում էր փրկել Սյունիքը։ Հարց է առաջանում Ջաբրայիլում կռվող զինվորի մոտ՝ ինչու՞ է ինքը Ջաբրայիլում»,- ասաց Մինասյանը։

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել էր նոյեմբերի 14-ին՝ պետական ​​իշխանությունը յուրացնելու, պետության, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն նախապատրաստելու, ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Նոյեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Մինասյանն ազատ է արձակվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+