Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:28

Ադրբեջանը փորձ կանի սպանության համար դատապարտված իր քաղաքացիներին ևս վերադարձնել․ իրավապաշտպան

Ադրբեջանը փորձ կանի  սպանության համար դատապարտված իր քաղաքացիներին ևս վերադարձնել․ իրավապաշտպան

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ կողմ է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին։

Իրավապաշտպան Արա Ղազարյանն Armenia Today-ի հետ զրույցում բացատրեց, որ այս տարբերակով  բոլոր հայ ռազմագերիները պետք է փոխանակվեն Ադրբեջանի բոլոր ռազմագերիների հետ՝ անկախ թվային համամասնությունից։ Այսինքն՝ այդ ռազմագերիները հանցագործներ չեն և պետք է վերադառնան իրենց հայրենիք։

Ադրբեջանի նախկին փորձն աչքի  առաջ ունենալով, իրավապաշտպանը նկատեց, որ ադրբեջանական կողմը փորձ կանի նաև Քարվաճառում սպանության համար դատապարտված իր քաղաքացիներին վերադարձնել։ Ղազարյանի  խոսքով՝  նրանք հանցագործներ են և ձերբակալված են, ինչը չպետք է ներառվի ռազմագերիների փոխանակման գործընթացում։

«Ռազմագերիների փոխանակման հարցը կարգավորվում է հումանիտար իրավունքով՝ պատերազմից հետո ողջամիտ ժամկետներում։ Իսկ այդ ժամկետները դեռ ընթացքի մեջ են, բացառությամբ, իհարկե, գերիների նկատմամբ  վերաբերմունքի»,- նշեց իրավապաշտպանը։

Արա Ղազարյանի խոսքով՝ պետք է վերադարձվեն նաև քաղաքացիական անձինք, քանի որ նրանք ռազմագերիներ չեն, այլ առևանգված մարդիկ են։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը  հերքել է նաև սոցիալական ցանցերում տարածվող լուրը, ըստ որի՝ զորահավաքին ցուցադրվելու են հայ գերիներ։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը գերիների վերաբերյալ վերջին տտվյալներն է հրապարակել։ Համացանցում տարածված  տեսանյութերից  կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել:

Բռնի անհետացած քաղաքացիական անձանց թիվը հասնում է շուրջ 40-ի:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան էլ ասել էր, որ Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը։

Հիշեցնենք, որ 2014 թվականին Արցախում դատապարտվել են ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Նրանք դիվերսանտներ են, որոնք դատապարտվել են մի շարք հոդվածներով, այդ թվում՝ Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի և զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանի սպանությունների, ինչպես նաև Քարվաճառի մեկ այլ բնակիչ Կարինե Դավթյանին ծանր վիրավորում հասցնելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+