Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում հայտնաբերել և ոչնչացրել են 168 պայթուցիկ առարկա:
«Մեկ օրում հայտնաբերվել է 168 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ սարքավորված զորավարժարան և ոչնչացվել», — ТАСС-ը մեջբերում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնել էր, որ առաջին տասը տները, որոնք վերանորոգվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, պատրաստ կլինեն վերաբնակեցման մոտ ժամանակներս:
Նախօրեին հաղորդվել էր, որ ավելի քան 1700 փախստականներ վերադարձել են Ստեփանակերտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







