Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:44

Անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել զոհերի մարմինների որոնման եւ նույնականացման աշխատանքները․ ԿԽՄԿ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել զոհերի մարմինների որոնման եւ նույնականացման աշխատանքները, հակառակ դեպքում հնարավոր են ծայրահեղ բացասական հետեւանքներ: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը։ Ըստ Մաուրերի, ԿԽՄԿ-ն զգալիորեն կավելացնի իր առաքելության կազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում, որոշում է կայացվել նաև բյուջեի ավելացման մասին. Եթե մինչև պատերազմը առաքելության բյուջեն տարածաշրջանում կազմում էր մոտ 11 մլն դոլար, ապա հաջորդ տարի այն կկազմի 49,4 մլն դոլար:

«Այսինքն՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը, ծրագրում ենք լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել տարածաշրջան», — հայտնել է Մաուրերը։  Առաքելության ամենահրատապ խնդիրներից մեկը, ըստ ԿԽՄԿ նախագահի, զոհվածների մարմինների որոնումն ու նույնականացումն է։ Այս պահին կողմերից յուրաքանչյուրը զոհերի մարմինների որոնումներն իրականացնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

«Առավել բարդ է զոհերի մարմինների որոնման աշխատանքների իրականացումը շփման գծի հատվածում, որտեղ ահեղ մարտեր են ընթացել և այդ հատվածներն ականապատված են»,- ասել է նա՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն այդ աշխատանքի համար ունի լավագույն պրակտիկան՝ այդ աշխատանքը արժանապատվությամբ կատարելու, մարմինները նույնականացնելու եւ հարազատներին փոխանցելու համար»:

Այդ աշխատանքի ձգձգումը, Մաուրերի խոսքով, հղի է «ամենատհաճ հետեւանքներով», քանի որ, երբ վրա հասնի ձմեռը, կարող են բարդություններ առաջանալ մարմինների նույնականացման հետ կապված։

1992-1994թթ. առաջին ղարաբաղյան պատերազմից հետո ԿԽՄԿ-ի ցուցակներում մինչ օրս անհայտ կորած 4500 մարդ կա, նշել է Պետեր Մաուրերը: Դրա հետ մեկտեղ ԿԽՄԿ Նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում իրավիճակը տուժածների թվով զիջում է բազմաթիվ այլ հակամարտությունների։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ անհայտ կորած է համարվում մի քանի հարյուր հայ զինծառայող, հայկական կողմից զոհերի թիվը կազմում է շուրջ 2,4 հազար մարդ: Ադրբեջանը զոհերի եւ անհայտ կորածների մասին մինչ օրս տվյալներ չի հայտնել: Նշենք, որ մարմինների փոխանակման աշխատանքներն արդեն սկսվել են՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+