Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:06

Սորոսականները ՀՀ-ում վայելում են իշխանության հովանավորությունը․ ՎԵՏՕ

Սորոսականների անվերապահ աջակցությամբ պետությունը զավթած և նրանց անձեռնմխելիություն ապահոված իշխանություններն օրեր առաջ ձերբակալել էին «ՎԵՏՕ» հակասորոսական շարժման ամենաակտիվ անդամներից գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին, իսկ այսօր խուզարկել են նրա բնակարանը։ Այս մասին գրված է ՎԵՏՕ շարժման տարածած հայտարարության մեջ։

«Այս խայտառակ քաղաքական բռնաճնշումներն իրականացվում են այն պարագայում, երբ նույն «ՎԵՏՕ» շարժումն ամիսներ շարունակ բարձրաձայնում է սորոսականների կողմից իրականացված ապօրինությունների մասին, հաղորդումներ է ներկայացնում նրանց կողմից կատարած ծանր հանցագործությունների վերաբերյալ, սակայն իրավապահ մարմիններն անհաղորդ են մնում։

Այսպիսով, ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ սորոսականները Հայաստանում վայելում են իշխանության բարձր հովանավորությունը. նրանք կարող են կատարել ծանր հանցագործություններ և մնալ անպատիժ, իսկ այն մարդիկ, ովքեր բացահայտում են օլիգարխ Սորոսի վարձկանների հակապետական գործունեությունն ու կատարած հանցանքները՝ ենթարկվում են քաղաքական հետապնդումների և հալածանքների»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ այսօր հետախուզություն է անցկացվել նաև ՀՅԴ Երևանի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանի և «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տներում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+