Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովին, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին և «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







