Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:42

ԼՂ-ի կարգավիճակի որոշման մոտավոր ժամկետներ չկան․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը զգայուն է հակամարտության կողմերի համար, դրա լուծման ժամկետներ չկան։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք հույս ունենք, որ ԼՂ-ի կարգավիճակի որոշման հարցը ոչ մի նոր հակամարտության չի հանգեցնի, առավել ևս՝ արյունահեղության։ Այնուամենայնիվ, խնդրի կարգավորման էական դերը վերապահված է Մինսկի խմբին։ Այն կլուծի բոլոր այն հարցերը, որոնք իրենց արտացոլումը չեն գտել եռակողմ համաձայնագրում», — ասել է Ռուդենկոն՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի հարցը չի քննարկվելու:

Ավելի վաղ Ալիեւը Բաքվի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի շրջաններ կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի որևէ հատուկ կարգավիճակ Ադրբեջանի համար անընդունելի է:

Ռուդենկոն նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի թվաքանակի ավելացման հարց չի քննարկվում:

«Ռուս խաղաղապահների թիվը հստակ որոշված է երեք նախագահների հայտարարության մեջ։ Մենք ելնում ենք նրանից, թե ինչ է գրված այնտեղ», — ասել է նա։

ՌԴ ԱԳ փոխնախարարը նաև նշել է, թե Մոսկվան հուսով է, որ իրավիճակը Հայաստանում չի ազդի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման վրա:

«Մենք չենք մեկնաբանում այլ երկրների ներքին իրավիճակը, դա նրանց ներքին գործն է։ Ակնկալում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացման, որը կարտացոլվի նաեւ երեք առաջնորդների ստորագրված հայտարարության ճակատագրի վրա»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+