Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:53

ԶՈւ-ի ղեկավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում ռազմաբժշկական ծառայության ոլորտը

Նոյեմբերի 17-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում նշվում է որպես բուժծառայողի օր: Տոնի առիթով ՊՆ-ն հանդես է եկել ուղերձով։

Այսօր լրանում է զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կազմավորման 28-րդ տարեդարձը, որը ևս մեկ առիթ է գնահատական տալու այն ծանր և պատասխանատու աշխատանքին, այն աներևակայելի ջանքերին ու եռանդին, որ զինվորական բուժաշխատողը մշտապես ներդնում է յուրաքանչյուր հիվանդ և վիրավոր զինծառայողի ապաքինման գործում՝ հաճախ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը:

Այս օրն առիթ է ոչ միայն ամփոփելու ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության ձեռքբերումները, մատնացույց անելու խնդիրները, այլ նաև հիշելու նահատակված բուժծառայողների սխրանքները, դրվատանքի խոսքեր ասելու զինվորական բժիշկներին, բուժակներին, բուժքույրերին, մայրապետներին, սանհրահանգիչներին և սանիտար-վարորդներին: Բարձր ու հերոսաբար պահելով բուժաշխատողի պատիվը՝ նրանք միշտ, և հատկապես այս վերջին ծանր շրջանում, գիշեր ու զօր, անձնուրացությամբ իրականացնում են իրենց ծառայությունը:

Բոլոր ժամանակներում մարդկությունը խորին հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել զինվորական բուժաշխատողի մասնագիտությանը: Սա առավել ակնառու է այսօր, քանի որ մեր զինծառայողների առողջությունը մեծապես կախված է հենց զինվորական բուժաշխատողների տքնաջան աշխատանքից:

Հպարտությամբ պետք է նշել, որ բժշկական ծառայությանն այսօր ունի բազմաթիվ պատրաստված կադրեր, որոնց օրինակով ու ոգով կդաստիարակվեն ռազմական բժշկների և բուժաշխատողների հետագա սերունդները:

Զինված ուժերի բուժծառայողների համար առանձնահատուկ փորձություն էր վերջին երկու ամիսները: Այս դժվարին օրերին զինվորական բժիշկները, վտանգելով իրենց կյանքը, տարհանում, բուժում, փրկում էին մահվան ճիրաններում գտնվող զինվորին, սպային, կամավորականին և խաղաղ բնակչին: Արհամարհելով հոգնածությունը՝ առանց դադարի, առաջնագծում թե թիկունքում, բժիշկ թե բուժքույր, դիմակայում էին ամենօրյա մարտահրավերներին: Զինվորական բժիշկներն արեցին առավելագույնը՝ նոր էջ գրելով ռազմաբժշկական տարեգրության մեջ: Մասնագիտական բարձր գիտելիքների և փորձի շնորհիվ, ոչ միայն հոսպիտալներում, այլ նաև առաջնագիծը ապահովող բոլոր բժշկական ջոկատներում և զորամասերի բժշկական ծառայություններում, ցուցաբերվել է որակյալ և նպատակային բուժօգնություն:

Ցավոք՝ պատերազմական գործողությունների ընթացքում, հերոսաբար զոհվեցին բժիշկներ, բուժակներ, սանհրահանգիչներ, սանիտար-վարորդներ: Նրանցից յուրաքանչյուրն իր դիրքը պահեց մինչև վերջ. զոհվեց, բայց հավատարիմ մնաց մարդասիրական իր կոչմանն ու առաքելությանը, չդադարող կրակի պայմաններում աննկուն ու համառ պայքար մղեց հայրենիքի յուրաքանչյուր պաշտպանի կյանքի համար: Նրանք այսօր, ցավոք, մեր կողքին չեն, սակայն նրանց շնորհիվ շարքում են երկրորդ կյանք ստացած զինծառայողներն ու կամավորականները:

Զինվորական բժիշկն այն եզակի մասնագետներից է, որ իր գործունեությունից առաջ երդվում է երկու անգամ՝ որպես զինվորական, և ապա՝ որպես բժիշկ:

Այսպիսով, պարտավորվում է մասնագիտական պարտականությունները կատարելիս երբեք չմոռանալ,  որ գործ ունի մեր պետության սահմանների անառիկությունը պահապանող զինծառայողի կյանքի ու առողջության հետ:

Զինված ուժերի ղեկավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում ռազմաբժշկական ծառայության ոլորտը, լուծում առկա խնդիրները, պայմաններ ստեղծում բուժսպասարկումը պատշաճ մակարդակով ապահովելու և կատարելագործելու համար: Դրա վառ օրինակն է ապագայում արդիականացված, բազմաֆունկցիոնալ հոսպիտալ ունենալու գաղափարը: Այս ուղղությամբ արդեն համապատասխան աշխատանքներ են տարվում: Ռազմաբժշկական վարչությունն իր առջև խնդիր է դրել անել առավելագույնը, որ բուժծառայողներն իրենց պարտականությունները կատարելիս լինեն համակողմանիորեն ապահովված:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+