Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:41

Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման խնդիր կա․ Լավրով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի համար։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուրերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կարծում ենք, որ ԿԽՄԿ-ն լիովին կարող է կարեւոր և ավելի ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հումանիտար հետեւանքների հաղթահարման գործում։ Մենք գիտենք, թե ինչպես է Կարմիր Խաչը զբաղվում զոհվածների մարմինների փոխանակմանն աջակցելու, գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցերով: Այս ամենը շատ կարեւոր է տարբեր էթնիկ պատկանելության եւ տարբեր դավանանքի մարդկանց միջեւ հարաբերությունները վերականգնելու համար», — ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ այդ գործընթացին կմիանան նաեւ այլ հումանիտար կառույցներ, եւ առաջին հերթին ՄԱԿ-ի համապատասխան կառույցները:

Լավրովը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղում նաև մշակութային ժառանգության պահպանման խնդիր կա, և այստեղ իր դերը կարող է ունենալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+