Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:40

Տոնոյանին պետք է հարցնեմ՝ ՍՈՒ ինքնաթիռները ինչո՞ւ չթռան. Անդրանիկ Քոչարյան

Մեղրիից ՀՀ դարպասն է բացվում։ Մեղրին շատ պաշտպանված պետք է լինի, որպեսզի վտանգները հեռացնենք։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ես եղել եմ Մեղրիի արտակարգ դրության պարետը, ես այն մարդն եմ, ով շատ ծանր է տարել Մեղրիի երկաթգծի լիկվիդացումը։ Այսօր մենք ունենք երեք ստորագրությամբ պարտադրանք, որ պատերազմը դադար ստանա: Անվտանգության գոտու պահպանության հարցով իր մասնակցությունն ունի ՌԴ-ն, որը պետք է իր կարողությունների սահմանում փոխարինի ՊԲ-ին՝ լուծելու խնդիրները: Նշեմ նաև, որ  հիմա Մեղրիից ՀՀ դարպասն է բացվում, և դրա նկատմամբ պետք է լինենք զգայուն»,- ասաց նա։

Նրա խոսքով՝   Ապրելյան պատերազմից հետո բանակը պետք է բերվեր այն վիճակին, որ պատարստ լիներ լայնածավալ պատերազմի։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը  նաև կուտակված հարցեր ունի՝ ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

«Ես շատ կուզեի հարցեր ուղղել պաշտպանության նախարարին։ Դավիթ Տոնոյանին պետք է  մի պարզ հարց տամ՝ ՍՈՒ ինքնաթիռները ինչո՞ւ չթռան։ Պարոն Տոնոյանը  2016 թվականին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասում էր, որ անօդաչուները թանկ են, մենք նռնականետից կհարվածենք․ դա գիտե՞ք ինչ է։ Սա նշանակում է, որ այն այն ժամանակ Պաշպանության նախարարի առաջին տեղակալը վտանգներին չէր տիրապետում»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+