Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:22

Ես եմ պատասխանատու տեղի ունեցածի համար․ վարչապետ

Ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, և ով կրում է պատասխանատվություն։ Այս մասին հրավիրված օնլայն ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ  իշխանությանը մեղադրում են, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել, ինչպես  նաև  զոհերից խուսափելու համար  գնացել են որոշակի քայլերի:

«Պատասխանատվությունն առաջին հերթին իմն է, բայց բոլոր մանրամասները պետք է պարզաբանվեն հանրության համար։ Ինձ հաշիվ եմ տալիս, որ պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ: Բայց ժողովուրդը պետք է տիրապետի իրավիճակին, պետք է զրույց տեղի ունենա: Բոլորին լսելը շատ կարևոր է: Տեղի է ունեցել հետևյալը. 2018-ի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ հարցը մտել էր «Տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության մեջ», — նշեց նա։

Վարչապետն ընդգծեց, որ նախկին իշխանությունը լավ է իմացել՝ որ կետի վրա է մնացել բանակցային գործընթացը: Իսկ իր վարած քաղաքականությամբ փորձել է փոխել  տրամաբանությունը, բայց չի ստացվել։

«Ցավոք, այո, դա մեզ չի հաջողվել, որովհետև մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս՝ տարածքներն առանց որևէ նախապայմանի Ադրբեջանին հանձնելու մասով: Մենք չենք կարողացել փոխել այս տրամաբանությունը և գուցե մեր հնարավորությունները ճիշտ չենք գնահատել»,- շեշտեց  Նիկոլ Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+