«Ժամանակ» թերթը գրում է.
«17 կուսակցությունները երեկ հայտարարություն են տարածել, ըստ որի Երևան մտնող ճանապարհները փակ են, և քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակված է:
Մինչդեռ իրականությունն այն է, որ ոստիկանությունը ընդամենը ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանը մարզերին կապող ավտոմայրուղիների վրա՝ ստուգելով մեքենաների բեռնախցիկները և փնտրելով զինք-զինամթերք: Ընդդիմությունը նման հայտարարություններն օգտագործում է իր հանրահավաքների սակավամարդությունը պատճառաբանելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



