Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:41

Ղարաբաղի հարցում ՌԴ դիրքորոշումը վերջին 4․5 տարվա ընթացքում որևէ փոփոխություն չի կրել․ վարչապետ

Պետք է հստակ ու վստահ արձանագրեմ, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած  դիրքորոշումը վերջին չորսուկես տարվա ընթացքում որևէ փոփոխություն չի կրել՝ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվա իրողություններում թերևս կան նաև այդ պատկերացումներին համապատասխանող իրողություններ, մասնավորապես, ռուս խաղաղապահների ներկայությունը։ Մենք չենք խոսում Հայաստանի և Ռուսաստանի իշխանության միջև հարաբերությունների մասին, մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած դիրքորոշման մասին»,- նշեց վարչապետը։

Վարչապետն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կան, եղել են և կլինեն աշխատանքային նորմալ հարաբերություններ: Այն պնդումներին, թե վատ հարաբերություններ կան Ռուսաստանի Դաշնության հետ, ինչն էլ չի նպաստել ռուսական կողմի ավելի արագ միջամտությանը, Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը չի փոխել իր դիրքորոշումը հիմնախնդրի վերաբերյալ՝ հակառակ դեպքում, այն կտարբերվեր մինչ 2018-ի մայիսն ունեցած ռուսական դիրքորոշումից, այնինչ վերջին չորսուկես տարիներին այն նույնն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+