Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:10

Զորահավաքային զինծառայության մեկնած բոլոր քաղաքացիները վարձատրվելու են ՊՆ-ի կողմից

Զորահավաքային զինվորական ծառայության մեկնած և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը պահպանվում են, այդ ժամանակահատվածը հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ՝ հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Բացի պետական բյուջեից (ՊՆ-ի կողմից) տրվող վարձատրությունից, կողմերի համաձայնությամբ, քաղաքացիները կարող են վարձատրվել նաև գործատուի կողմից:

ա/Հայրենիքի պաշտպանության ժամանակահատվածի համար քաղաքացին կուտակում է ամենամյա արձակուրդային օրեր:

բ/Վերը նշված երաշխիքները գործում են Հայաստանի Հանրապետություն ռազմական դրություն հայտարարելու օրվանից սկսած։

Զորահավաքային զինվորական ծառայության մեկնած բոլոր քաղաքացիները, անկախ այն հանգամանքից, գրանցված աշխատող են, թե ոչ, վարձատրվելու են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ համապատասխան ծառայության ժամկետի համար:

Ռազմական դրությամբ պայմանավորված մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել նաև գործատուների համար: Ըստ այդմ՝

ա/ գործատուի կողմից աշխատանքի վայրի փոփոխությունը չի համարվում աշխատողի համար աշխատանքի էական պայմանի փոփոխություն.

բ/ աշխատանքի վայրի փոփոխություն դեպքում գործատուն կարող է նախապես չծանուցել աշխատողին.

գ/ ամենամյա արձակուրդի մեջ գտնվող աշխատողին արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվում.

դ/ արտաժամյա, գիշերային և աշխատանքային ժամանակացույցով չնախատեսված՝ հանգստյան ու օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին, կատարված աշխատանքի համար աշխատողին չի վճարվում հավելում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+