Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:33

Կարևոր է փառաբանել հաղթական բանակին միացած կամավորականներին

Այս պատմական օրերին կարևոր է փառաբանել նաև մեր հաղթական բանակին միացած կամավորականներին, որոնք առաջնագծի տարբեր հատվածներում ուղղակի հերոսական սխրանքներ են գործում մեր կանոնավոր զորամիավորումների հետ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Գերագույն հրամանատարի՝ օրեր առաջ հնչեցրած կոչին, որը, առաջին հերթին, ուղղված էր ՏԻՄ ղեկավարներին, ժամերի ընթացքում արձագանքեցին բազմաթիվ մեր հայրենակիցներ։ Նրանք, հաշված ժամերի ընթացքում արձագանքելով մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի հայտարարություններին, կազմել են ջոկատներ և մեկնել առաջնագիծ։

Նրանցից շատերն արդեն իսկ կատարում են մարտական առաջադրանք՝ տեղում իրականացնելով հայ ժողովրդի՝ Արցախում ազատ և երջանիկ ապրելու իրավունքը։ Անհնար է նկարագրել այն ոգևորությունն ու հաղթական ոգին, որ փոխանցում են սահմանին կանգնած մեր կամավորականները։ Նրանց հաղթելն անհնա՛ր է։ Մե՛զ հաղթելն անհնար է։ Հաղթելո՛ւ ենք։ Վստա՛հ եղեք»,- գրել է Հայրապետյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+