Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:10

Մարտական գործողություններն արագ փոփոխվում են. Հովհաննիսյան

Այսօր առավոտից կրկին սկսվել են մարտական գործողություններ։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, իսկ կեսօրին սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։ Կենտրոնական ուղղությունից՝ Մարտունուց դեպի հարավ և Հադրութից հյուսիսային կողմ, ինչպես ներկայացրել ենք նախորդ օրերին՝ անտառների և հարակից բնակավայրերի  տարածքներում այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հարավային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել: Հակառակորդը փորձել է մի քանի անգամ հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային  գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի  տեխնիկաներ, մի քանի անգամ կատարված փորձերը կանխվել են, ետ են շպրտվել, որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ։

«Երեկ երեկոյան դուք տեսաք այն հայտնի  տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական զինված ուժերի մի ստորաբաժանում  մոտ տասնյակ միավոր զրահատեխնիկա թողել և փախել մոտակա անտառները, սարերը, ձորերը։ Ընդհանուր առմամբ, այսօր, համեմատաբար, մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նաև ինտերակտիվ կերպով ներկայացրեց  համապատասխան քարտեզ և առանձին կետերով նշեց այն բնակավայրերը, որտեղ վերջին երկու երեք օրերին ընթանում են դիվերսիոն  խմբերի չեզոքացման աշխատանքները։ Ընդգծեց, որ այդ աշխատանքները շարունակվում են մինչև այսօր։ Ներկայացրեց նաև այն բնակավայրերը, որոնք մի քանի օր առաջ  հարձակողական պոտենցիալի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը փորձել էին հասնել Բերձոր և ետ էին  մղվել այս ուղղություններից։ Ընդգծեց, որ դրանք այն ուղղություններն են, որտեղ ակտիվ մարտական գործողություններն այս պահին էլ շարունակվում են։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ներկայացրեց նաև օջախային հիմնական մարտերը, ուղենշային բնագիծը, որտեղ Ադրբեջանի  զինված ուժերը փորձել էին դուրս գալ ՀՀ սահման, որտեղ այս պահին էլ շարունակվում են ընթանալ մարտական գործողությունները։

Հովհաննիսյանը նշեց, որ քարտեզը փոփոխական է․ մշտական չէ, որովհետև ինչպես ասել է, մարտական գործողությունները նախ օջախային են և արագ կարող են փոփոխվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։ 

Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:

Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+