ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը վիրավորվել է։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեցին ԵԿՄ լրատվության վարչությունից։
Նա բեկորային վիրավորում է ստացել մեջքի և ոտքի շրջանում․ բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը ԵԿՄ կամավորականների հետ մեկնել էր Արցախ՝ մարտի դաշտ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







