Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:11

Սահմանին է մեր ճակատագիրը. զինհաշմանդամի կոչը

Չնայած  զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանը 2014 թվականին Ադրբեջանի հետ հուլիս-օգոստոսյան մարտական գործողություններրի  ժամանակ վիրավորում է ստացել, սակայն այժմ նա կրկին առաջնագծում է՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը:

Նա ականապայթյունային վիրավորում է ստացել: Ասում է՝ այս պատերազմն  իրեն  կանչել է վրեժխնդրության իր զոհված ընկերների, հրամանատարների, հայ բոլոր նահատակների թափված արյան համար։

Ասուլիսի ժամանակ նա ասաց, որ մենք պետք է պաշտպանենք մեր սահմանները, մեր մայրերին, մեր քույրերին: Ինքը հենց դրա համար է մեկնել ռազմաճակատ՝ անտեսելով նախկինում հակառակորդի գնդակից ստացած վիրավորումը:

«Տղաները մարտական են տրամադրված, բոլորի մտքում միայն մեկ բան կա. Դա հաղթանակն է: Նրանք հերոսական կռիվ են տալիս թշնամու դեմ: Այնտեղ՝ սահմանին է մեր ճակատագիրը, մեզնից յուրաքանչյուրից է կախված մեր ապագան, որը պետք է կերտենք մեր ոգու ու կամքի շնորհիվ», — ասաց զինհաշմանդամը:

Նրա խոսքով՝  այս պատերազմում մեկ առաքելություն ունենք՝ երկարատև խաղաղություն պարտադրել հակառակորդին:

Արկադի Անդրեասյանը կոչ արեց, որ ով ունակ է զենք բռնելու, թող հայրենիքի համար կատարի իր վճռական քայլը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+