Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:34

Թուրքիային բացառելը խաղաղության բանալին է Կովկասում․ՀՀ նախագահի հարցազրույցը The Critic-ին

«Թուրքիային բացառելը խաղաղության բանալին է Կովկասում: Շատ հայերի այս պատերազմը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը»,- ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը The Critic պարբերականին տված հարցազրույցում:

Հարցազրույցի նախաբանում լրագրող Կապիլ Կոմիրեդին համառոտ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակը, ընդգծելով, որ այս հակամարտությունը ներուժ ունի աճելու և ներքաշելու մյուսներին: Լրագրողը նշում է, որ Արմեն Սարգսյանն իր խոսքում խոր հիասթափություն է հայտնել հատկապես Իսրայելի հետ կապված, քանի որ այդ երկիրը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Արմեն Սարգսյանը, թեպետ սիրով է խոսել Բրիտանիայի մասին, որտեղ նա եղել է ՀՀ-ի դեսպանը, սակայն հորդորում է այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին՝ անհապաղ ուշադրություն դարձնել, թե ինչ է տեղի ունենում Կովկասում: «Եթե Թուրքիան գրավի ողջ տարածաշրջանը, ապա Աստված օգնական բոլորիս»,- նախազգուշացրել է նա:

Հարցազրույցում նախագահը շեշտել է, որ հայերը չեն սկսել պատերազմը: Ադրբեջանն է սկսել` նպատակ ունենալով, ինչպես իրենք են ասում, «ազատագրել» Լեռնային Ղարաբաղը հայերից: Իսկ հիմա էլ չեն պահպանում հայտարարված հրադադարը:

Իսկ ինչո՞ւ է Թուրքիան այստեղ: Արմեն Սարգսյանի դիտարկմամբ՝ նախ Ադրբեջանին դաս տալու համար՝ ասելով, որ նրանք չեք կարող հաղթել, նրանք իրենց կարիքն ունեն այսօր, իրենց կարիքն  ունենալու են վաղը և ընդմիշտ: Երկրորդը, դաս տալու հայերին՝ ասելով՝ եթե հույս ունեք կամ ակնկալում եք, որ մենք ճանաչելու ենք ցեղասպանությունը, ապա մոռացեք դրա մասին, մենք այստեղ ենք և շարունակելու ենք այն, ինչ սկսել ենք հարյուր տարի առաջ, մոռացեք առաջին ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Մյուս կողմից՝ Թուրքիան հետաքրքրված է նաև Ադրբեջանի բռնազավթմամբ՝ այնտեղ մնալով եղբայրության և այլնի մասին իր կարգախոսներով: Կապ չունի՝ հակամարտությունը կավարտվի՞, թե ոչ, նրանք կմնան այնտեղ՝ հսկայական ազդեցություն գործադրելով Ադրբեջանի վրա: Նրանք կորոշեն Ադրբեջանի ապագան, կվերահսկեն էներգետիկ աղբյուրները Կասպից ծովից մինչև Եվրոպա։

Ինչո՞ւ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ-ն։ Ղարաբաղը մշտապես Հայաստանի մաս է կազմել: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը շատ պարզ պատճառով: Մենք կարող էինք հեշտությամբ ճանաչել Լեռնային Ղարաբաղը 1994 թվականին: Առաջին պատերազմից հետո՝ 1994 թվականին, երբ հայերը հաղթանակ տարան, մենք ազատ էինք ճանաչելու հարցում, և ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չէին կարող դրա դեմ հանդես գալ: Բայց, քանի որ Մինսկի գործընթացը սկսեց խաղաղության շուրջ բանակցությունները, հայկական կողմը որոշեց միակողմանիորեն չճանաչել՝ բանակցությունների հնարավորություն տալով, հանուն խնդրի տևական լուծման: Ճանաչումը կարող էր բարդացնել այս հարցը:

Ի՞նչու է լռում ՆԱՏՕ-ն։ ՀՀ նախագահն իր հիասթափությունն է հայտնել նաև ՆԱՏՕ-ի վերաբերյալ, որը թույլ է տալիս իր անդամ երկրին ներգրավվել երրորդ կողմի հակամարտության մեջ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի ամենաժամանակակից զենքերը՝ F-16-ներ, ԱԹՍ-ներ և ներգրավում զինվորների՝ առանց մանդատի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+