Ադրբեջանում համավարակի անվան տակ փակվում են որոշ քաղաքների և գյուղական շրջանների ելքերն ու մուտքերը։ Վստահ եմ՝ իրական պատճառը համավարակը չէ, այլ՝ պատերազմը։
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Սպասենք հակառակորդի թիկունքում հետագա զարգացումների, առաջին օրվանից ասել եմ՝ պատերազմը դաժան հետևանքներ է ունենալու Ալիևի իշխանության համար»,-ասված է պատգամավորի գրառման մեջ։
https://www.facebook.com/HayrapetyanTat/posts/718844202174553
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







