Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:05

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել է ԼՂ-ում Թուրքիայի ռազմական ներգրավվածության մասին

Թուրքիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին: Այս մասին, չորեքշաբթի օրը, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, հայտնում է ТАСС-ը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին լուրն այն է, որ կա Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը: Սա սպառնում է հանգեցնել հակամարտության միջազգայնացմանը, ինչից մենք ինքներս ենք փորձում խուսափել ամեն կերպ»,- ասել է Լե Դրիանը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան արդեն մի քանի անգամ հայտնել է իր դիրքորոշումը։

«Մեր դիրքորոշումն այն է, որ բոլոր կողմերը գիտակցեն, որ իրենք պետք է հնարավորինս շուտ դադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները՝ առանց որևէ նախապայմանի, և սկսեն բանակցություններ: Դրանք պետք է հանգեցնեն դրական արդյունքների, նույնիսկ եթե դա զգալի ժամանակ է պահանջում»,- նշել է նա՝ հավելելով, որ կողմերի առաջ քաշած ցանկացած նախապայման թույլ չի տա արդյունքի հասնել:

Նախարարը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է զինադադար ապահովել և նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Նա հատկապես նշել է, որ «իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ներկայումս շատ տագնապալի է, իսկ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, վճռականորեն մոբիլիզացնում է իր ուժերը կարգավորման հասնելու համար»:

Այս առնչությամբ Դրիանն ասել է, որ Ֆրանսիայի արտգործնախարարությունը ամեն օր կապի մեջ է հակամարտության տարբեր կողմերի, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ` կարգավորման հասնելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+