Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:10

ԵԽ-ի պատգամավորների ճնշող մեծամասմությունը դատապարտեց Թուրքիային և Ադրբեջանին․ Հայ Դատի գրասենյակ

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ազգաբնակչության դեմ պարտադրված պատերազմն այսօր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում էր: Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի միջև կարծիքների փոխանակում տեղի ունեցավ: Այս մասին հայտնում է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը։

Պատգամավորների ճնշող մեծամասնությունը՝ բոլոր քաղաքական խմբակցություններից, հստակորեն և խիստ կերպով դատապարտեցին Թուրքիայի դերը հակամարտության սրացման մեջ, ինչպես նաև Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու համար: Ելույթ ունեցող վաթսուն պատգամավորից միայն հինգն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին: Բոլոր հինգ պատգամավորները նախկինում  Ադրբեջանի հետ սերտ կապեր են ունեցել, որոշները՝ նեղ անձնական շահեր: Մեծ թվով եվրապատգամավորներ շեշտեցին, որ Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունն անընդունելի է: Նրանք խիստ քննադատեցին Թուրքիայի իշխանություններին հայերի դեմ կռվելու նպատակով  Սիրիայից և Լիբիայից ջիհադիստներ ուղարկելու համար:

Հայոց ցեղասպանության ժխտման փաստը Թուրքիայի հասցեին հաճախակի ուղղված քննադատության պատճառներից էր: Որոշ պատգամավորներ խստորեն դատապարտեցին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ  արգելված կաստետային ռումբերի կիրառումը: Եվրապատգամավորները կոչ արեցին բարձր ներկայացուցիչ Բորելին շտապ գործողություններ ձեռնարկել: Որոշ պատգամավորներ շեշտեցին, որ անհրաժեշտ է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել: Կարծիք հնչեց, որ Իսպանիան պարտավոր է դադարեցնել զինամթերքի վաճառքը Թուրքիային: Եվրապատգամավորները կոչ արեցին կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների: Եզրափակիչ խոսքում Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչ Բորելը նշեց, որ ինքը խոսակցություն է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Թուրքիան շարունակում է իր աջակցությունը հայտնել Ադրբեջանին: Նա նաև նշեց, որ Ադրբեջանը բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ է առաջ քաշում:

Մեկնաբանելով Եվրախորհրդարանի լիագումար նիստը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագախ Գասպար Կարապետեանը նշեց. «Քանի որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը վերջին տաս օրերի ընթացքում ակտիվ աշխատանք է տարել եվրապատգամավորների հետ՝ նրանց Ադրբեջանի հարձակման մասին տեղեկություններ փոխանցելով, մեզ համար ակնհայտ էր, որ պատգամավորները վրդովված են, և այս արդյունքը կանխատեսելի էր: Այսօր պատգամավորները հստակ ուղերձ հղեցին Եվրոպական Խորհրդին, ինչպես նաև Էրդողանին՝ դատապարտելով համակարտությունում Թուրքիայի ավերիչ դերը: Բացի որոշ բացառություններից՝ պատգամավորների համար ավելի և ավելի ակնհայտ է դառնում, որ ղարաբաղյան հակամարությունը տարածքային հակամարտություն չէ և որ Ադրբեջանն ու Թուրքիան նույն կործանարար քաղաքականությունն են վարում:

Կարապետեանը ավելացրեց. «ԵՄ-ն պետք է շոշափելի քայլերի դիմի, այն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի: ԵՄ որոշումներ կայացնողները պետք է գիտակցեն, որ Արցախի կարգավիճակի հարցը ոչ այլ ինչ է, քան իրենց պատմական հայրենիքում Արցախի բնիկ հայ բնակչության գոյության հարցը: Արցախի ժողովուրդն արդեն ժողովրդավարական ուղիով արտահայտել է իր կամքը՝ անկախություն հայտարարելով: ԵՄ-ն պետք է հարգի այդ որոշումը և ճանաչի անկախությունը: Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և Եվրոպայում իր հանձնախմբերը ակտիվորեն աշխատելու են այդ ուղղությամբ»:

Մինչ տեղի էր ունենում Եվրախորհրդարանի լիագումար նիստը, Բելգիայի և հարևան երկրների հազարավոր հայեր և աջակիցներ խաղաղ ցույց կազմակերպեցին Բրյուսելում՝ ԵՄ հաստատությունների  առջև: Ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ և խաղաղության համար այս ցույցը կազմակերպվել էր Բելգահայ համայնքային կոմոտեի կողմից: Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հրավերով ցույցին ներկա եղան և ելույթներով իրենց աջակցությունը հայտնեցին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պիտեր վան Դալենը (Նիդեռնանդներ), Ֆրանսուա Ալֆոնսին (Ֆրանսիա) և Կոստաս Մավրիդեսը (Կիպրոս):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+