ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ուլիխանյանին Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Տիգրան Ուլիխանյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Տիգրան Ուլիխանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են այսօր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



