Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:05

Լրագրողները վտանգի տակ են. ՀԺՄ-ն կոչ է անում խստորեն դատապարտել և գործուն քայլեր կատարել

Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ գործուն քայլեր կատարել դրանք կանխելու ուղղությամբ:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև իրադրությունը լուսաբանող լրագրողներին: Թիրախավորված են տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերը:

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի կողմից 3 անգամ թիրախավորվել են հայաստանյան Banak.info կայքի լրագրողները։ Բարեբախտաբար, վնասվածներ չկան։ Իսկ մինչ այդ ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել էր հրետանու կրակի տակ:

Հոկտեմբերի 3-ին միջազգային լրատվամիջոցների խումբը, ճանապարհին առկա վտանգավոր իրավիճակի պատճառով, չէր կարողանում Հայաստանից մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: «Մենք նախօրեին դուրս ենք եկել Երևանից, սակայն հայտնի դարձավ, որ ճանապարհը հրետակոծության տակ է, ռումբը դիպել է կամրջին: Մենք ստիպված եղանք գիշերել Գորիսում»,- հայտնել էր տեղում աշխատող «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրողը: Խմբում են «BBC»-ի, «SkyNews»-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Արցախի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը, հաստատելով տեղեկությունը, հայտնել էր, որ «Նրանք (Ադրբեջանը.- խմբ.) արդեն սկսել են կրակ բացել մեծ ավտոբուսների ուղղությամբ, «Press» գրառումն այլևս չի փրկում: Դրա համար շատ վտանգավոր է: Հնարավոր կլինի կազմակերպել նրանց տեղափոխումը, դեռ պարզ չէ»:

Ըստ Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության՝ «Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակող տեսանյութերով և ուղիղ եթերներով։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ տեղում աշխատող լրագրողներն ունեն համապատասխան «PRESS» տարբերանշաններով վերնազգեստ, իսկ նրանց տեղափոխող մեքենաներին ամրացված է նույն նշանը։ Ավելին՝ լրագրողները թիրախավորվել են այն ժամանակ, երբ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում էին քաղաքացիական բնակավայրերում, գյուղերում, այլ ոչ թե մարտական գործողությունների թեժ կետերում։

Հատկանշական է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, թե միջազգային լրատվամիջոցի ներկայացուցիչները պետք է թույլտվություն վերցնեին Ադրբեջանից և նոր միայն Արցախ գնային։ Այս հայտարարությունը մարդու իրավունքների միջազգային բոլոր նորմերի խախտում է։

Կարևոր է ընդգծել նաև, որ այն պահից սկսած, երբ լրագրողը մտնում է զինված բախման վայր, ինքնաբերաբար հայտնվում է պաշտպանության ներքո։ Այդ պահից սկսած բոլորը պարտավոր են երաշխավորել լրագրողի անվտանգ աշխատանքը, քանի որ նա քաղաքացիական անձին հավասար պաշտպանություն ունի։ Վերոգրյալ փաստերը ապացուցում են սակայն, որ Ադրբեջանի կողմից այդ նորմերը ոչ միայն չեն պահպանվել, այլև կոպիտ կերպով ոտնահարել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրով և մարդասիրական իրավունքի նորմեր պարունակող մի շարք միջազգային այլ փաստաթղթերով լրագրողների համար սահմանված իրավունքները։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրագրողների, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների, ֆիզիկական անվտանգությունը և կյանքի իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է ապահով վայրում»: Դիմում ենք միջազգային մեր գործընկերներին, լրագրողական և մարդասիրական միջազգային կազմակերպություններին, համապատասխան կառույցներին՝ տեղեկացնելով, և միաժամանակ հորդորելով քայլեր ձեռնարկել և խստորեն դատապարտել Արցախում՝ ռազմաճակատում և քաղաքացիական բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող տեղական և միջազգային Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) խմբերին թիրախային հարվածներ հասցնելու մարտավարությունը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+