Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը՝ պատմելով Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների մասին:
Իր հայտարարության մեջ Բեգլարյանը հայտնել է, որ Ադրբեջանը միտումնավոր գնդակոծում է քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությանը, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, ավելի շատ՝ վիրավորվել։
Այսօր Ադրբեջանը ծանր հրթիռներով եւ ավիառումբներով սկսել է գնդակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաքացիական ենթակառուցվածքները եւ շենքերը, այդ թվում, ասել է Բեգլարյանը:
Նա ընդգծել է, որ Արցախում ներկայում հումանիտար աղետ է։ Օմբուդսմենը միջազգային հանրությանը կոչ է արել պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցածին, դադարեցնել խոսելն ու սկսել գործել ։ «Կույր մի եղեք», — ասաց Արցախի օմբուդսմենը:
https://www.facebook.com/2140159782898081/posts/2720910274823026/?vh=e&d=n
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







