ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում խոսել է Արցախյան հակամարտության մասին՝ գրելով․
«Պատերազմը նաև նյարդերի պայքար է, և հաղթում է նա, ում նյարդերը պինդ են: Հանգստությունը և սառնասրտությունը մեր հաղթանակի գրավականն են:
Աշխարհի բոլոր պատերազմներում հաղթական ելքի համար երկու գործոն են որոշիչ եղել` դուխը և կազմակերպվածությունը: Հայ ժողովուրդը և հայոց պետականությունը այս ռեսուրսներով միանշանակ գերազանցում են թշնամուն: Եվ ուրեմն՝ հաղթելու ենք: Դուխով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







