«Մենք չափազանց մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով: Այս հակամարտությունը, որն արդեն տարիներ շարունակ չի կարգավորվում, վտանգավոր շրջադարձ է ստացել։ Ռազմական այն գործողությունները, որոնք ընթանում են այս պահին, մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն դրանում ներգրավված կողմերի համար, այլ նաև՝ ողջ տարածաշրջանի։ Մենք պետք է ականատեսը լինենք ռազմական գործողությունների դադարեցման և երկխոսության ու բանակցությունների վերսկսման»,-հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանատունը:
Նա ևս ընդգծել է, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։
Թրյուդոն ասել է, որ աշխատում են միջազգային գործընկերների հետ իրավիճակը կարգավորելու համար:
«Կանադայի ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործման տեղեկության հետ կապված հայտնեմ, որ ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել»,- հայտարարել է Ջասթին Թրյուդոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







