Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:10

Ադրբեջանը զինվորներին թմրեցված վիճակում է ուղարկել առաջնագիծ․ ԱՀ նախագահի խոսնակ

Ադրբեջանը զինվորներին թմրեցված վիճակում է ուղարկել առաջնագիծ։  Հակառակորդի բոլոր զոհերի գրպաններում եղել են ներարկիչներ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա հայտնեց, որ երեկ գիշեր առաջին անգամ Ադրբեջանի նախահարձակ գործողություններից հետո, սահմանագծի ողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների։

Նախագահի խոսնակը մասնավորապես նշեց, որ, ըստ հայկական հետախուզական ծառայության, ադրբեջանական զոհերի մեծ մասը Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ են եղել։ Միայն մեկ ուղղությամբ կա  ազգությամբ լեզգի 148 զոհ. հարյուրավոր են ազգությամբ թալիշ զինվորները։

«Սա լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների շրջանում, և շուտով ականատեսը կլինենք այդ ազգերի բողոքի ակցիաների։

Էթնիկ, զտիչ քաղաքականություն է իրականացվել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին․ Հայրենական պատերազմին մեկնած 19 ադրբեջանցուց 1-ը, իսկ Արցախից՝ յուրաքանչյուր 3-րդը»,- հայտնեց Պողոսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+