Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:58

Կարող է ավելանալ թուրքական ապրանքների ներհոսքը․ Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչու՞ է թուրքական լիրան արժեզրկվում

1․ 2020 թվականին թուրքական լիրայի շարունակվող արժեզրկման պայմաններում Թուրքիայում գնաճը կազմել է 11,77 տոկոս։
2․ 2020 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Թուրքիայի տնտեսությունը գրանցել է 9,9 տոկոս անկում, ինչի արդյունքում աճել է գործազրկությունը՝ հասնելով 17 տոկոսի։
3․ 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Թուրքիայից արտահանումը նվազել է 12,9 տոկոսով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրի բացասական դեֆիցիտն ավելացել է 69,9 տոկոսով։ Եթե 2019 թվականին արտահանումը կազմում էր ներկրման 85,8 տոկոսը, ապա 2020 թվականին՝ 75,6 տոկոսը։ Այսինքն՝ Թուրքիան սկսել է ավելի քիչ արտահանել, ինչի արդյունքում կրճատվել են արտարժույթի հոսքերը։ Բացի այդ, օրեր առաջ Սաուդյան Արաբիան արգելել է թուրքական ապրանքների ներկրումը, այսինքն՝ Թուրքիան կզրկվի նաև տարեկան 2,7 մլրդ ԱՄՆ դոլար արտահանումից։ Հիշեցնեմ նաև, որ 2018 թվականին ԱՄՆ-ն կտրուկ բարձրացրել էր ներկրվող թուրքական ալյումինի և երկաթի մաքսատուրքերը։
4․ 2019 թվականին Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են 8,4 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 35 տոկոսով։ Ներդրումները շարունակվում են կրճատվել նաև այս տարվա ընթացքում»։

Ըստ մասնագետի՝  թուրքական լիրայի արժեզրկումը կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա։
Թուրքական լիրայի արժեզրկման դեպքում թուրքական ապրանքները կդառնան ավելի էժան և հետևաբար դուրս կմղեն հայրենական արտադրողներին մեր շուկայից։ Օրինակ՝ թուրքական հագուստը, որն արժեր 10000 դրամ, կդառնա 8500 դրամ։ Հետևաբար, կարող է ավելանալ թուրքական ապրանքների ներհոսքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+