Արցախի հանրապետության ողջ տարածքով մարտերը շարունակում են:
Այս մասին հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա մանրամասնեց, որ հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, 3 տասնյակին մոտ ռազմական տեխնիկայի կորուստ և 2 տասնյակին մոտ էլ ԱԹՍ կորուստ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի ուղղությամբ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







