Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:49

«Կովկաս-2020» զորավարժությունների շրջանակում Հայաստանում գործարկվել են մարտական ուղղաթիռներ

Հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի ուղղաթիռների և Հայաստանի պաշտպանության նախարարության շուրջ 20 անձնակազմեր «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում մասնակցել են մարտական մարտավարական գործողությունների խաղարկություններին. հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Ալագյազ զորավարժարանում գործնական գործողություններում գործի են դրված դեսանտագրոհային Մի-8ՄՏՎ ուղղաթիռները և Մի-24Պ հարվածային ուղղաթիռները: Բանակային ավիացիան կապահովի դեսանտի փոխադրումն ու իջեցումը, զորքերի հարձակման քողարկումը, բեռների առաքումը, կրակային հարվածներ կհասցնի ռազմական տեխնիկայի շարասյուներին և պայմանական հակառակորդի օբյեկտներին:

Հայաստանում ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների և զինված ուժերի գործնական մարտական գործողությունների խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 21-26-ն ընկած ժամանակահատվածում՝ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ:

Ընդանուր առմամբ, «Կովկաս-2020» զորավարժության շրջանակներում մարտական մարտավարական գործողությունների խաղարկություններին Հայաստանում ներգրավված է ավելի քան 1,5 հազար մարդ և գործի է դրվել մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում ՝ երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+