Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+4°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 21:57
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա

ԱՄՆ-ում կարգելվի TikTok և WeChat հավելվածների ներբեռնումը

Միացյալ Նահանգների իշխանությունները սեպտեմբերի 20-ից կարգելեն երկրում WeChat և TikTok հավելվածների ներբեռնումը: Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրի նախարարության կողմից այսօր տարածված մամուլի հաղորդագրության մեջ. հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Սեպտեմբերի 20-ից արգելվում է ԱՄՆ-ում գործող առցանց խանութի միջոցով WeChat և TikTok հավելվածների տարածմանն ու աջակցմանն ուղղված ծառայությունների մատուցումը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Փաստորեն, վերացվում է Չինաստանում մշակված այս հավելվածների հասանելիությունը Միացյալ Նահանգների օգտատերերի համար:

Նշվում է, որ 2020 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ Նախագահ Թրամփի ստորագրած հրամանագրից հետո Առևտրի նախարարությունը հայտարարում է WeChat և TikTok բջջային հավելվածների հետ կապված գործարքների արգելքների մասին ՝ ԱՄՆ ազգային անվտանգությունը պահպանելու համար: Հաղորդագրության մեջ նաև շեշտվում է, որ «Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ցուցադրել է ծրագրերի օգտագործման հնարավորություններն ու շարժառիթները ՝ սպառնալով ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը»:

WeChat-ից և TikTok-ից բխող սպառնալիքները «նույնական չեն», բայց «նման են», — կարծում է ԱՄՆ կառավարությունը: Ըստ այդ տեսակետի՝ այս ծրագրերն օգտատերերի մասին զգալի տվյալներ են հավաքագրում՝ ներառյալ առցանց գործունեությունը, տեղադրության մասին տեղեկատվությունը, ինչպես նաև՝ ինտերնետային կայքերի որոնումների և այցելությունների մասին տեղեկություններ:

Ինչպես ավելի վաղ նշվել էր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել TikTok սոցիալական ցանցի դեմ միջոցառումների մասին։ Հրամանագրում ասվում է, որ Միացյալ Նահանգները պետք է ագրեսիվ գործողություններ ձեռնարկի TikTok-ի սեփականատերերի դեմ՝ ազգային անվտանգությունը պաշտպանելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+