Armenia Today-ն առանձնացրել է անցնող օրվա առավել ուշագրավ լուրերը․
▪ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներից յուրաքանչյուրին կհանդիպի առանձին՝ https://bit.ly/3kiKYTI:
▪ Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունել է ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ՝ https://bit.ly/2ZCjwbz։
▪ Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների շուրջ՝ https://bit.ly/3hqeWDm։
▪ «Կովկաս-2020» զորավարժությանը ներգրավված հայ զինծառայողները մեկնել են ՌԴ՝ https://bit.ly/3hy8Cd5։
▪ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Էռնեկյանը նշել է, որ հետևողականորեն շարունակելու է հայրենիքում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերը՝ https://bit.ly/33y7kJW։
▪ ՀՀ դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային խնդիրները և ղարաբաղյան կարգավորումը՝ https://bit.ly/32xRTlX։
▪ Գառնու տարածքում հողատարածքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ քաղաքացիներ։ Այս տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից՝ https://bit.ly/3kf2WX9։
▪ Ջուլֆալակյանը հնարավոր է հետ կանչի իր հրաժարականի դիմումը։ Այս մասին հայտնել է Լիլիթ Մակունցը՝ https://bit.ly/2GUV26M։
▪ Մետրոյի նոր կայարանի կառուցման համար կառավարությունը 35 միլիոն դոլար կտրամադրի՝ https://bit.ly/3mliZ7y։
▪ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 45969-ի։ Սեպտեմբերի 15-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք՝ https://bit.ly/2FCaYu2։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







