Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:06

ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները. Էդուարդ Աղաջանյան

Իմ մտավախության հիմքում ընկած են եղել կառավարական առանձնատները նորոգող ՊՈԱԿ-ի տարբեր աշխատակիցների մտահոգությունները, որոնց հիման վրա էլ ՊՎԾ-ն իրականացրել է ստուգումներ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով կառավարական 1-ին առանձնատան, որտեղ բնակվում է վարչապետի ընտանիքը, նորոգման ժամանակ ենթադրյալ չարաշահումների և այդ ամենին պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առնչության հարցին։

«Ինձ հասած ինֆորմացիան ենթադրում էր առերևույթ չարաշահումներ կոնկրետ գործառույթների իրականացման համար անհամեմատ ավելի շատ գումարների հատկացման ռիսկեր: Կարող եմ ասել, որ ՊՎԾ-ի ստուգումների արդյունքներն իմ մտավախությունները հաստատել են, որի հիման վրա ես հորդորել եմ ՊՎԾ-ին այդ գործն ուղարկել իրավապահ մարմիններին, որը և տեղի է ունեցել։ Նշվում էր 250 միլիոն դրամի մասին. ասեմ, որ այդ թիվը գերուռճացված է: Խոսքը չի գնում այդքան չարաշահումների մասին, հնարավոր է՝ այդ գումարից ավելի պակաս է ծախսվել նորոգման համար։

Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանին՝ դա հերթական աբսուրդային միտքն էր, որը լրատվամիջոցներից մեկն էր դրել շրջանառության մեջ։ Նա որևէ աղերս չունի այդ գործի հետ, այդ թվում՝ կապալառու ընկերության հետ»,-ասել է Էդուարդ Աղաջանյանը։

Նշենք, որ հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Սավգուլյանն ազատված է աշխատանքից: Էդուարդ Աղաջանյանը օրեր առաջ իր Facebook-յան էջում հերքել էր տեղեկությունները, թե Կառավարական թիվ 1 առանձնատան վերանորոգման համար ծախսվել են միլիոնավոր դոլարներ, և թե կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Անդրադառնալով բուն թեմային՝ նա նշել էր. «Պարզաբանում. վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասխան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։ Էնպես որ՝ «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ։ ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+