«Իմ քայլը» խմբակցությունում կայացել է հանդիպում ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Պարոն Խունդկարյանի հետ մենք բազում հարցեր ենք քննարկել: Նրա թեկնածության քննարկումն ԱԺ-ում հենց դրա համար է նախատեսված, որպեսզի պատգամավորներն ընկալում ձևավորեն՝ արդյոք այդ մարդը համապատասխանում է ՍԴ դատավորի պաշտոնին, արդյոք նա այն մարդն է, ում ցանկանում ենք տեսենել ՍԴ-ում», — ասաց Վարդանյանը։
Պատգամավորը նշեց, որ Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպումն անցել է բավական դրական մթնոլորտում։ Վերջինս սպառիչ պատասխաններ է տվել իմքայլական պատգամավորների հարցերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







