Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:11

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրման աշխատանքները սկսված են. Հարությունյան

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրման աշխատանքները սկսված են։ Այս մասին այսօր Արցախում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե վերջերս Հայաստանի և Արցախի ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահը կողմ էր արտահայտվել նախորդ տարի Արցախում գումարված «Հայաստան-Արցախ ռազմական դաշինք» ֆորումի հիմնադրույթներին և հարցին՝ ի՞նչ է արվել 100 օրվա ընթացքում այդ պայմանագրի ստորագրման ուղղությամբ, Հարությունյանը արձագանքեց, որ ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպելն արդեն կարևոր քայլ է, բայց սրանից զատ ռազմական դաշինքի մասով քննարկումներ են եղել Հայաստանի իշխանությունների, վարչապետի, ԱԺ նախագահի հետ:

«Մենք երկու կարևոր հարց ունենք: Շատ են հարցնում, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը և երկրորդ՝ ինչու չենք ստորագրում ռազմական դաշինքի պայմանագիրը: Առաջինը պարզ է, որ քաղաքական առումով ավելի երկար պետք է մտածենք և հաշվարկենք, իսկ պայմանագրի ստորագրման առումով աշխատանքները սկսված են»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդներն աշխատում են փաստաթղթի ձևավորման շուրջ:

Ըստ նրա՝ անհաղթահարելի խոչընդոտ չկա և որոշումը կայացնելուց առաջ ամեն ինչի հաշվարկը պետք է կատարվի․ «Արտաքին գործերի նախարարությունները համապատասխան ուսումնասիրություններ են անում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+