Armenia Today-ն առանձնացրել է առավել հուշագրավ լուրերը․
▪️Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվի՝ https://bit.ly/2DoF2ss:
Աշխարհազորում կներգրավվեն նաև իգական սեռի ներկայացուցիչներ` https://bit.ly/34RMB6h:
▪️ Ադրբեջանում հայտնված հայ սպայի` Գուրգեն Ալավերդյանի հարցով Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը Պաշտպանության նախարարության հետ ուղիղ կապի մեջ է։ Այս մասին Armenia Today-ը զրուցեց ԿԽ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունու հետ՝ https://bit.ly/2EP3Avd։
▪️ Արմավիր համայնքում գործող «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում երեկ տեղի է ունեցել հրդեհ։
Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն. տուժածները Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում են՝ https://bit.ly/3bjGZCU։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ https://bit.ly/2EZyhxr։
▪️ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում՝ 11-ը մահվան ելքով: 23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում, մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում (որից 3-ը՝ մահվան ելքով): Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ՝ https://bit.ly/2ERk1qV։
▪️ «Աջափնյակ» ունիվերսամի շենքի ձեռքբերման գործընթացի չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ այդ թվում ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդուն՝ Տիգրան Սահակյանին՝ https://bit.ly/32RXan4։
▪️ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես «Ռոմայի» ֆուտբոլիստ է: «Արսենալ»-ը և Մխիթարյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը՝ https://bit.ly/34UD1zu։
▪️ Սեպտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43878 դեպք, որոնցից 38356-ն` առողջացած, 881-ը` մահվան ելքով՝ https://bit.ly/2EEJiVt։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







