Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 09:16

«Առկա սահմանափակումները չպետք է ազդեն մարտական խնդիրների կատարման վրա». ՓԾ խորհրդակցություն է կայացել

ԱԻՆ ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանը կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Այն մեկնարկել է շնորհավորական խոսքով: Նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ԱԻՆ Հոգեբանական աջակցության բաժնի պետ Արևիկ Երիցյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել: Այս մասին գրում է ԱԻՆ-ը։

Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Լողասեզոնն ավարտված է, սակայն նախարարի հանձնարարականով շաբաթ և կիրակի օրերին Սևանա լճի լողափերում ուժեղացված հսկողությունը կշարունակվի: Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Մարզային փրկարարական վարչությունների փրկարարների կողմից վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի ուսումնական հաստատություններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Սեպտեմբերի 4-ն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: Խոշոր միջոցառումներ չեն անցկացվի: ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանին զեկուցվել է, որ Մարզային փրկարարական վարչություններ այցելելու ցանկություն են հայտնել մարզերի և համայնքների ղեկավարները, որպեսզի շնորհավորեն տոնի առթիվ: Հանդիպումները լինելու են բացօթյա՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնին՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքում տեղի ունեցած պայթյունից հետո կատարած գրագետ և կազմակերպված գործողությունների համար: Գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը մի շարք հանձնարարականներ է տվել կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ ընդգծելով, որ բարդ տարի է, թուլանալու իրավունք չունեն: «Շարունակելու ենք նույն տեմպով՝ ամեն ինչ անել, որ համավարակի պայմաններում առկա սահմանափակումները չազդեն արձագանքման մարտունակության վրա»,- ասել է ՓԾ տնօրենը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  6. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+