Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43451-ի: Օգոստոսի 28-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 37264 է, փաստացի բուժվում է 5052-ը, գրանցվել է մահվան 869 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 202253 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 266 են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդությա 43270 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







