Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան չի պատրաստվում առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, եթե նոր ընտրություններ նշանակվեն. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս դեպքում թեկնածուն կարող է դառնալ նրա ամուսինը՝ Սերգեյ Տիխանովսկին։ Այս մասին նա հայտարարել է լեհական «Газета выборча» պարբերականին տված հարցազրույցում։
Հարցին, թե իր ամուսինը առաջադրվելու է նախագահի պաշտոնում, Տիխանովսկայան պատասխանել է.«Կարծում եմ ՝ այո»:
«Հենց այդ պատճառով մենք ձգտում ենք կազմակերպել նոր ընտրություններ։ Գլխավոր պայմանը քաղբանտարկյալների ազատ արձակումն է, որոնց թվում է նաև ամուսինս։ Քաղաքական բանտարկյալ է նաև Վիկտոր Բաբարիկոն։ Նա, հնարավոր է, նույնպես առաջադրի իր թեկնածությունը», — ասել է Տիխանովսկայան։
Ընտրություններին Սվետլանա Տիխանովսկայան այլևս չի մասնակցի։«Հերիք է այդ քաղաքականությունը։ Ես երբեք չեմ պատրաստվում լինել այնտեղ, որտեղ հայտնվել եմ։ Այսօր այդ գործունեությունն ուղղակի իմ պարտականությունն է։ Բայց քաղաքականությունն ինձ համար չէ», — ասաց նա՝ հավելելով, որ ապագայում կցանկանար աշխատել մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններում։ «Այժմ վաղ է դրա մասին խոսելը։ Գլխավոր նպատակը նոր ընտրություններն են», — ասաց նա։
Տիխանովսկայան կրկին իշխանության հետ երկխոսության հույս է հայտնել՝ ընդգծելով, որ դրա առաջին պայմանը քաղբանտարկյալների ազատ արձակումն է։
Սերգեյ Տիխանովսկին գոմելյան բլոգեր, գործարար է: Նա լայն ճանաչում է ստացել Բելառուսի նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո։ ԿԸՀ-ն մերժել է նրան գրանցել, որից հետո նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան, իր փաստաթղթերը ներկայացրել է թեկնածուների գրանցման համար: Այն բանից հետո, երբ Տիխանովսկուն ազատ են արձակել քննչական մեկուսարանից, նա գլխավորել է կնոջ նախաձեռնող խումբը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







