Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:22

Կանադայում հանրային արշավ է սկսվել՝ կոչ անելով դիմել ՄԱԿ-ին՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը

Կանադայում առցանց հանրային արշավ է նախաձեռնվել՝ կոչ անելով Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրների քաղաքացիներին դիմել ՄԱԿ-ին՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն։ Նախաձեռնության հեղինակները համապարփակ տեղեկատվություն են ներկայացնում Արցախի պատմության մասին, որտեղ մասնավորապես նշվում է, որ Արցախը հայկական թագավորության մաս է եղել դեռևս Ք.ա. 5-րդ դարից ի վեր՝ կազմելով Մեծ Հայքի թագավորության 10-րդ նահանգը։ Հաջորդող դարերի ընթացքում Արցախը՝ որպես Հայաստանի մաս, տարբեր տերությունների տիրապետության տակ է եղել, սակայն մշտապես պահպանել է հայկականությունը՝ կարևոր դերակատարում ունենալով հայկական պետականության, մշակույթի և քաղաքակրթության զարգացման գործում։

Տեղեկատվության մեջ խոսվում է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման և պատմության մասին՝ նշելով Ստալինի կամայական որոշմամբ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցման և հաջորդած 70 տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայերի նկատմամբ խտրականության և հայաթափման քաղաքականության մասին։ Այս իրավիճակն ի վերջո հանգեցրեց 1988 թ. արցախահայության ազգային-ազատագրական շարժմանը և որպես շարունակություն՝ 1991 թ. Արցախի Հանրապետության հռչակմանը։

Սակայն, ի պատասխան, ադրբեջանական իշխանությունները նախ կազմակերպեցին հայկական ջարդեր Ադրբեջանի հայաշատ քաղաքներում և Հյուսիսային Արցախում, իսկ այնուհետև 1992-1994 թթ. Արցախի դեմ սանձազերծեցին լայնածավալ պատերազմ, որն ավարտվեց 1994 թ. Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ։

Ներկայացնելով նաև հրադադարի հաստատմանը հաջորդած 27 տարիների ընթացքում Ադրբեջանի վարած ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության, ինչպես նաև 2016 թ. ապրիլին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի և 2020 թ. հուլիսին Հայաստանի հետ սահմանին ձախողված հարձակողական գործողությունների մասին՝ արշավի նախաձեռնողները կոչ են անում սատարել ՄԱԿ-ի կողմից Արցախի Հանրապետության ճանաչմանը՝ ընդգծելով, որ Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության ամրապնդմանը և Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ ռազմական ագրեսիայի և հայ ժողովրդի դեմ ցեղասպանության կրկնման կանխարգելմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+