Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները օգոստոսի 20-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 42,056-ի, հիվանդներից 35,226-ն արդեն բուժվել է, մահացել է 833 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 261 դեպք, ապաքինվել է 248-ը, ,մահացել է 1 քաղաքացի։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,361 դեպք, մահացել է 17 մարդ, հիվանդներից 1,098-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 34,620 դեպք, 510 մարդ մահացել է, 32,363-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 253,108 դեպք, ապաքինվել է՝ 233,915-ը, գրանցվել է մահվան 6,039 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 350,279-ի, ապաքինվել է 302,528 մարդ, արձանագրվել է 20,125 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 937,321-ի, ապաքինվել է 749,423 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 15,989 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







