«Եվրամիությունը պետք է շարունակի մոբիլիզացումը հարյուր հազարավոր բելառուսցիների հետ միասին, որոնք խաղաղ ցույցերում ձգտում են պահպանել իրենց իրավունքները, ազատություններն ու ինքնիշխանությունը»:
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր հերթին հայտարարել է՝ վկայակոչելով ԵՄ Խորհրդի ոչ պաշտոնական նիստի արդյունքները, որ եվրոպական հանրությունը չի ընդունում Բելառուսի ընտրությունների արդյունքները և սկսում է աշխատել Մինսկի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







