Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերը (ուժերը) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ հավաք են անցկացրել ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և հրամանատարի տեղակալների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Մինչև հավաքները ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով: Նշվում է, որ հավաքների շրջանակներում կազմակերպվել են դասախոսություններ, գործնական, ստուգողական և ցուցադրական պարապմունքներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







