Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները քաղաքական որոշում են կայացրել նոր պատժամիջոցներ սահմանել «Բելառուսի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են բռնության կիրառման և մարդու իրավունքների խախտման համար»: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԵՄ Խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը, որի նիստը տեղի է ունենում ուրբաթ օրը Բրյուսելում։
«Կոնսենսուս կա։ Պատժամիջոցների սահմանման վերաբերյալ քաղաքական որոշում է կայացվել», — ասել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







