«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու հիմք չկա, թեկուզ այն պատճառով, որ Հայաստանի հետ սահմանները այլ երկրները չեն բացում․երկիրը կես տարի գտնվում է այդ ռեժիմի մեջ, և բոլորը դրա շուրջ տեսնում են տագնապի «կարմիր սիգնալը»։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը ևս մեկ պատճառ նախանշեց՝ սահմանափակումների մեղմացումը, որը պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է խորհրդարանին, հնարավոր էր անել՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքում ընդամենը մի քանի փոփոխություն անելով և չերկարացնելով արտակարգ դրությունը։
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվելիք որոշման նախագծին՝ չերկարացնել արտակարգ դրությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







